Չինաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունը

09:18   17 Փետրվար 2020    189

Չինաստանի Չժեզցյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են Covid-19 անվանումն ստացած կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցի արտադրությունը:

Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին: Նշվում է, որ խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է, որի արտադրության համար ընկերությունը պաշտոնական հավանության է արժանացել վերահսկող մարմինների կողմից: Այս միջոցը կարող է դառնալ առաջին դեղը, որը կարող է օգնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում բուժվելիս:

Փետրվարի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գծով գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել էր, որ տվյալ պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ գործող դեղամիջոց չկա: Մասնագետի խոսքով՝ այլ վիրուսների կամ ՄԻԱՎ-ի դեմ նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման հարցում չի ապացուցվել:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 1670 մարդ, վարակակիրների թիվը գերազանցում է 69 200-ը: Չինաստանից բացի հիվանդացության դեպքեր են գրանցվել 20-ից ավել երկրներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները