Կամերունում զինված անձինք ավելի քան 22 մարդու են սպանել

09:31   17 Փետրվար 2020    193

Կամերունի հարավային մասի գյուղերից մեկում զինված անձինք սպանել են 22 բնակչի, որից 14-ը եղել են երեխաներ։

Այս մասին հայտնում է Agency France-Presse-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։

Հարձակումը գյուղի վրա կատարվել է փետրվարի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Նշվում է, որ այդ շրջանը հիմնականում անգլախոս է, մինչդեռ Կամերունի մնացած հատվածը խոսում է ֆրանսերեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրի ընդդիմությունը սպանդի կազմակերպման մեջ մեղադրել է բանակին, գրում է «РИА Новости»-ն։ Նշվում է, որ զոհերի թվում հղի կին է եղել, 9 սպանվածները եղել են 5 տարեկանից ցածր տարիքի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կամերուն  


Վերնագիրի այլ պիտակները