Սիրիական բանակը լիակատար վերահսկողություն է սահմանել Հալեպում

10:03   17 Փետրվար 2020    294

Սիրիայի զինվորականները իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել Հալեպի շուրջ բոլոր բնակավայրերը, հաղորդում է al-Majaeddn հեռուստաալիքը։

Նշվում է, որ դա 2012 թվականից ի վեր առաջին անգամ է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սիրիական բանակը լիովին վնասազերծեց Հալեպ քաղաքն այն բանից հետո, երբ վերահսկողության տակ վերցրեց Լիրմուն արդյունաբերական գոտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հալեպն ազատագրվել էր գրոհայիններից 2016 թվականին, սակայն ահաբեկիչները շարունակում էին գնդակոծել թաղամասերը, ինչի արդյունքում խաղաղ բնակիչներ էին զոհվում և զգալի նյութական վնաս էր հասցվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները