ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

10:18   17 Փետրվար 2020    424

ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ Է անցկացնում Ռուսաստանի հետ:

Այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Le Figaro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է փետրվարի 17-ին:

Պատասխանելով Մոսկվայի հետ երկխոսությունն ուժեղացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկության վերաբերյալ հարցին, Ստոլտենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ն «արդեն Ռուսաստանի հետ վարում Է այդ երկխոսությունն ինստիտուցիոնալ հիման վրա»:

«Մենք այն վարում ենք սպառազինությունների նկատմամբ հսկողության խնդրի, ռիսկերի նվազեցման հարցի, թափանցիկության թեմայի եւ այլ թեմաների շուրջ»,- ասել Է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հերթական անդամ հանդես Է եկել այն պնդմամբ, որ Ռուսաստանը խախտել Է Փոքր ու միջին հեռահարության հրթռների վերացման մասին պայմանագիրը: «Բայց մենք նրա հետ ինտենսիվ ու բաց քննարկումներ ենք վարում»,- հայտարարել Է նա: Ստոլտենբերգն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի երկրներին «հարկավոր Է միասնական մնալ, խոսել մեկ ձայնով եւ հաստատակամ լինել»:

Փետրվարի 15-ին ելույթ ունեալով Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ստոլտենբերգը հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ն հույս ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ շարունակելով ՌԴ-ի զսպման եւ նրա դեմ պատաժամիջոցները պահպանելու քաղաքականությունը: Իր հերթին Մակրոնը, որը նույնպես այդ օրը մասնակցել Է խորհրդաժողովին, հայտարարել Է, որ Փարիզը հանդես Է գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները