Կամերունում զինված անձինք ավելի քան 22 մարդու են սպանել

10:33   17 Փետրվար 2020    313

Կամերունի հարավային մասի գյուղերից մեկում զինված անձինք սպանել են 22 բնակչի, որից 14-ը եղել են երեխաներ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Agency France-Presse-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։

Հարձակումը գյուղի վրա կատարվել է փետրվարի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Նշվում է, որ այդ շրջանը հիմնականում անգլախոս է, մինչդեռ Կամերունի մնացած հատվածը խոսում է ֆրանսերեն։ Երկրի ընդդիմությունը սպանդի կազմակերպման մեջ մեղադրել է բանակին:

Նշվում է, որ զոհերի թվում հղի կին է եղել, 9 սպանվածները եղել են 5 տարեկանից ցածր տարիքի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կամերուն  


Վերնագիրի այլ պիտակները