Ճապոնական ավտոարտադրողները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում

11:26   17 Փետրվար 2020    283

Ճապոնական ավտոարտադրողները երկուշաբթի օրը վերսկսել իրենց գործարանների աշխատանքները Չինաստանում, որոնք դադարեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, հայտնում է Hayatsk.info -ն` վկայակոչելով Kyodo-ն:

Ըստ Kyodo-ի տեղեկությունների` Toyota Motor-ը վերագործարկել է իր ձեռնարկությունները Չանչուն եւ Գուանչժոու քաղաքներում: Արտադրողն ավելի վաղ նախատեսում էր վերսկսել իր գործարանների աշխատանքները Չինաստանում փետրվար ամսվա սկզբին`հանգստյան օրերից հետո, լուսնային Նոր տարվա կապակցությամբ, այնուհետև հետաձգել էր մինչեւ փետրվարի 10-ը, սակայն կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակը Չինաստանում չէր բարելավվել, եւ ժամկետները կրկին տեղափոխվել էին:

Ճապոնական մեկ այլ ընկրությունը` Mazda- ն, երկուշաբթի օրը եւս վերագործարկել է իր գործարանը Նանկին քաղաքում:

Նոր կորոնավիրուսը (2019-nCoV) բռնկվել էր Չինական խոշոր Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ էր ճանաչել:

Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են հայտնաբերվել 25 երկրում, այդ թվում` Ռուսաստանում: Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում վիրուսների զոհերի թիվը գերազանցել է 1.7 հազարը, առողջացել է ավելի քան 10.8 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները