Հոնկոնգում զինված կողոպտիչները 600 հատ զուգարանի թուղթ են գողացել

11:38   17 Փետրվար 2020    330

Հոնկոնգում զինված կողոպտիչները 60 հատ զուգարանի թուղթ են հափշտակել խանութից, վախենալով, որ մոլեգնող կորոնավիրուսի ֆոնին խանութներում կարող է զուգարանի թուղթը սպառվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։

Նշվում է, որ կողոպուտը 3 դիմակավորված անձինք են իրականացրել։ Նրանք մոտ 50 փաթեթ զուգարանի թուղթ են գողացել առաքիչից՝ տեղի խանութներից մեկի մոտ, առավոտյան ժամը 6-ին, փետրվարի 17-ին։

Ոստիկանությունը հաղորդել է, որ նրանցից մեկի մոտ դանակ է եղել։

Հասցված վնասը մոտ 130 դոլար է կազմել (ավելի քան հազար հոնկոնգյան դոլար)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները