ԱՄՆ-ն թալիբների հետ համաձայնության գալուց հետո կհետաձգի Աֆղանստանում իր գործողությունները

11:44   17 Փետրվար 2020    423

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ Աֆղանստանում բռնության կրճատման վերաբերյալ համաձայնության գալուց հետո, մտադիր է հետաձգել Աֆղանստանում իր գործողությունների զգալի մասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես չեմ կարող խոսել մանրամասների մասին, բայց մենք պայմանավորվել ենք մի քանի բանի վերաբերյալ, որ պիտի չանենք: Ուզում եմ ասել, որ մենք մտադիր ենք հետաձգել գործողությունների զգալի մասը, բայց այլևս չեմ մանրամասնի»,-ասել է Էսպերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Թալիբան»-ի հետ համաձայնությունից հետո հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու «Թալիբան»-ը շուտով կարող են հայտարարել պայմանավորվածությունների մասին և ասել էր որ «ԱՄՆ-ն ցանկանում է իր զինվորականներին Աֆղանստանից տուն վերադարձնել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները