Հուբեյի բնակիչներին արգելել են դուրս գալ տներից

11:56   17 Փետրվար 2020    253

Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել Է դուրս գալ տներից, գրել Է South China Morning Post-ը:

Փողոցներում արգելված Է հետիոտների հայտնվելը եւ ցանկացած տրանսպորտի երթեւեկությունը, բացի ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների ավտոմեքենաներից: Նաեւ մարդկանց արգելել են հավաքվել մաջոնգի կամ թղթախաղի համար:

Փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար քաղաքացիներին կարող են ձերբակալել մինչեւ տասն օր ժամկետով: Տրանսպորտով երթեւեկության արգելքի խախտման համար պաշտոնյաներն սպառնացել են նույնպիսի ձերբակալություններով, 500 յուան տուգանքներով եւ վարորդական իրավունքների զրկմամբ:

Անցած 24 ժամվա ընթացքում նահանգում արձանագրել են կորոնավիրուսով վարակման 1933 նոր դեպք եւ 100 մահ: Հուբեյի մայրաքաղաք Ուհանում, որտեղից 2019 թվատկանի դեկտեմբերին սկսեց տարածվել նոր վարակը, մեկ օրում մահացել Է 76 հիվանդացած եւ հայտնաբերվել Է նոր վարակման 1 690 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հուբեյի  


Վերնագիրի այլ պիտակները