Չավուշօղլուն պատմել է Իդլիբի շուրջ Թուրքիայի և ՌԴ-ի բանակցությունների մասին

12:20   17 Փետրվար 2020    457

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են բանակցություններ վարել Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորման շուրջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Իզվեստիան»։ Նրա խոսքերով՝ առջևում դեռ շատ աշխատանք կա։

«Մենք չպետք է թույլ տանք, որ սիրիական խնդիրը նվազեցնի մեր համագործակցությունը և ազդի մեր հարաբերությունների վրա», – ասել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, որ Իդլիբի վերաբերյալ վերջնական որոշում կողմերը կկայացնեն փետրվարի 17-ին, Մոսկվայում երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները