5 տոննա. Կոստա Ռիկայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը

12:31   17 Փետրվար 2020    263

Կոստա Ռիկայի ոստիկանությունը առգրավել է ավելի քան հինգ տոննա կոկաին, որը նախատեսվում էր ուղարկել հոլանդական Ռոտերդամ քաղաքի նավահանգիստ:

Սա համարվում է երկրի պատմության մեջ առգրավված թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը, հայտնում է The Guardian պարբերականը:

Թմրանյութը, որը կիրակի օրը հայտնաբերվել է Կոստա Ռիկայի Լիմոն քաղաքի կարիբյան նավահանգստում, պահվել է դեկորատիվ բույսերի բեռնափոխադրման տարաներում:

Ոստիկանությունը թմրանյութը հայտնաբերել է 202 փոքր պայուսակներում: Պարզվել է, որ այն արտադրվել է Հարավային Ամերիկայում, սակայն տեղկություններ չկան, թե կոնկրետ որտեղ:

«Սա պատմական առգրավում է»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Իշխանությունները նշում են, որ թմրանյութը դեպի նավահանգիստ տեղափոխած կոստառիկացին ձերբակալվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոստա-Ռիկա  


Վերնագիրի այլ պիտակները