Գերմանիայում կասեցրել են Tesla-ի գործարանի համար անտառի հատումը

12:43   17 Փետրվար 2020    300

Գերմանական դատարանը կասեցրել է ամերիկյան Tesla ընկերության նոր գործարանի տարածքի համար անտառի հատումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կասեցումը գործելու է մինչև որոշման վերջնական ընդունումը։

Պատճառն այն է, որ այդ տարածքում ծառահատումների դեմ բողոք է ներկայացրել գերմանական էկոակտիվիստական միությունը։ Բայց մինչ այդ բողոքի դիտարկումը անտառի հատումը կարող էր ընդամենը 3 օրում իրականացվել։ Ըստ այդմ` դատարանը սառեցրել է հատումը մինչև հիմնական բողոքի քննությունը։

Դատարանի հիմնավորման մեջ նշվում է, որ էկոակտիվիստների բողոքն անհիմն չէ։

Իսկ այդ գործարանի բացումը նախատեսված է արդեն մյուս տարի` 2021 թվականին։ Այն նախատեսում է տարեկան թողարկել մոտ 150 հազար Tesla մեքենա։ Հետագայում գործարանի հզորությունը մեծացվելու է մինչև տարեկան 500 հազար մեքենա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները