Թիմիա անունով ռոբոտը փոխարինել է մատուցողներին ռեստորանում

12:50   17 Փետրվար 2020    247

Քաբուլի ռեստորաններից մեկում Թիմիա անունով ռոբոտը փոխարինել է մատուցողներին։

Անդրոիդը ակնթարթորեն դարձել է ճանաչված տեղի բնակչության կողմից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է enovosty-ն։ Այցելուները պատրաստակամորեն լուսանկարվել են ռոբոտի հետ եւ տարածել համացանցում։

Օգտատերերը գրում են, որ եթե նման կադրեր հրապարակվեին Շանհայում, Սեուլում կամ Տոկիոյում, որեւէ մեկը չէր զարմանա, սակայն Քաբուլում այն իրական ֆուրոր է առաջացրել։ Ռոբոտ մատուցողը մոտենում է ինքնուրույն կերպով սեղաններին, ընդունում պատվերները, որից հետո այցելուները մոտենում են նրան ու իրենց պատվերի վերցնում։ Ամեն ինչ, նույնիսկ ամենատարրական գործողությունները ավտոմատացվել են։

Թիմիա անունով ռոբոտը գնվել է Ճապոնիայում։ Այն Աֆղանստանի միակ ռոբոտ մատուցողն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները