«Ես երբեք չեմ ասել, որ ադրբեջանցիները մասնակցել են Խոջալուի ցեղասպանությանը». Այազ Մութալիբով

23:23   15 Փետրվար 2020    225

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում նա հաստատում է, որ ես խոսել եմ Խոջալուի ցեղասպանությանը ադրբեջանցիների ներգրավվածության մասին, աբսուրդ է:

Այս մասին հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Trend-ին:

«Նրա խոսքերը որևէ իրական հիմքեր չունեն: Խոջալուի իրադարձությունների հետ կապված ռուսական պարբերականին տված հարցազրույցում ես խոսել եմ այն մասին, որ այնտեղ անվերապահ հայկական հետք է եղել: Ես նաև նշել եմ, որ դրան զուգահեռ` Հայաստանն այդպիսով փորձել է լրացուցիչ ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում: Ընդդիմութունը նույնպես հետաքրքրված էր երկրում իրավիճակը բարդացնմամբ: Սակայն, ինչ վերաբերում է այդ հարցազրույցին, ես բազմիցս ասել եմ և հանդես եմ եկել դրա հետ կապված. ես չեմ օգտագործել արտահայտություն այն մասին, որ ադրբեջանցիներն են կատարել Խոջալուի ցեղասպանությունը, սա ծիծաղելի է», - ասել է Մութալիբովը:

Այազ Մութալիբովը հավելել է, որ «Արգումենտի ի ֆակտի» թերթը, որի հարցազրույցին հղում է արել Փաշինյանը Մյունխենում, չի տարբերվում մեր երկրի հանդեպ սիրով:

«Այս հարցն ի սկզբանե ձևակերպվել էր այնպես, որպեսզի յուրօրինակ ձևով ինձ հետ «կապել» այդ թեման: Իսկ այդ հարցազրույցի մոտիվներով պոլեմիկայի մեջ մտնել ես չհասցրեցի,-հանրապետությունում իրավիճակը այնքան ծանր էր, որ դրա ժամանակը չէր: Սակայն ես բազմիցս հայտարարել եմ և ուղղակի պատասխանում եմ. ես երբեք չեմ ասել, որ դա կատարել են ադրբեջանցիները: Իսկ հայերը՝ այդ հարցազրույցին հղում են անում նրա համար, որպեսզի թեկուզ ինչ որ ձևով վերականգնել իրենց»,- ընդգծել է Այազ Մութալիբովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Այազ-Մութալիբով  


Վերնագիրի այլ պիտակները