Ռուս ֆուտբոլիստների տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել սխալ քաղաքում

12:57   17 Փետրվար 2020    302

Ռուսական «Ուֆա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավը Իսպանիայում վայրէջք է կատարել սխալ քաղաքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է թիմի թվիթերյան պաշտոնական էջը։ Օդանավը պետք է մեկներ Բարսելոնա, սակայն վայրէջք է կատարել Ալիկանտեում, որը 524 կմ հեռու է Կատալոնիայի մայրաքաղաքից։

Ակումբի մարզիկները հայտարարել են, որ ներկայումս իրենք սպասում են, որ օդանավը վառելիք լիցքավորի եւ շարունակեն ճանապարհը։

Hayatsk.info


Հեշթեգներ: Ռուս  


Վերնագիրի այլ պիտակները