72-ամյա սերբ տղամարդը հայրենի քաղաքից ոտքով ուղևորվում է Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար

13:14   17 Փետրվար 2020    213

Սերբ թոշակառու Միլովան Միլուտինովիչը փետրվարի 16-ին սկսել է ոտքով ուղևորությունը դեպի Մոսկվա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ճանապարհորդությունը սերբ տղամարդն սկսել է իր հայրենի քաղաքից՝ Ուժիցեից:

Նրա մտադրությունն է մայիսի 9-ին հասնել Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին: Տղամարդը նշել է, որ մտադիր է ամեն օր 40 կմ անցնել:

«Ես պատրաստ եմ, ոչնչից չեմ վախենում՝ ցրտից բացի»,- ասել է 72-ամյա Միլուտինովիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները