Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են կայսրի տոնական ուղերձը

14:22   17 Փետրվար 2020    311

Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումն այս տարի փետրվարի 23-ին Նարուհիտո կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ Տոկիոյի կայսերական պալատ հպատակների՝ զանգվածային այցելության չեղարկման պատճառ Է դարձել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 17-ին հայտնել Է «Կիոդո» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ որոշում Է ընդունվել չեղարկել իր պալատում կայսրի ուղերձը ճապոնացիներին՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը:

Նարուհիտո կայսրը գահ Է բարձրացել 2019 թվականի մայիսից՝ այն ժառանգելով իր հորից՝ Ակիհիտոյից, որը հրաժարական Էր տվել:

2018 թվականին Ակիհիտոյի 85-ամյակի օրը, երբ նա դեռ կայսր Էր, պալատի այցելուների թիվը ռեկորդային դարձավ 1969 թվականից ի վեր, երբ սկիզբ առավ ծննդյան օրվա առթիվ կայսրին շնորհավորելու համար մարդկանց այցելությունների ավանդույթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները