Լիբիան օրական 60 մլն դոլար Է կորցնում նավթային բռնարգելքի պատճառով. ԵՄ

14:45   17 Փետրվար 2020    309

Եվրոպայի նավթային բռնարգելքը թուլացնում Է Լիբիայի տնտեսությունը, որն օրական 60 միլիոն դոլար Է կորցնում ածխաջրածինները Եվրամիությանը վաճառելու անհնարինության պատճառով:

Փետրվարի 17-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Միության արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նավթային բռնարգելքը թուլացնում Է Լիբիայի տնտեսությունը, որն օրական 60 միլիոն դոլար Է կորցնում ԵՄ-ին նավթ վաճառելու անհնարինության պատճառով: Եվրամիության ամբողջ օգնությունը, որը տրամադրվում Է այդ երկրին, կազմում Է 600 միլիոն եվրո, ինչը համարժեք Է նավթի 10 օրվա վաճառքին»,- ասել Է նա՝ նշելով, որ Լիբիայում «շատ, շատ վատ» իրավիճակ Է ստեղծվել, իսկ հրադադարի շուրջը համաձայնությունն ամենուրեք խախտվում Է: «Ես հենց նոր նամակ ստացա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեից, որում պարզաբանվում Է, որ զինադադարը չի գործում, հրադադարի շուրջը համաձայնագիրն ամենուրեք խախտվում Է, նույնը վերաբերում Է նաեւ այդ երկրին զենքի մատակարարումների բռնարգելքին»,- իրազեկել Է Բորելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները