ՆԱՍԱ-ն ցույց է տվել մթնոլորտի ամենաբարձր ամպերը

15:26   17 Փետրվար 2020    241

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացված են մեծ բարձրության վրա գտնվող ամպերը:

«Էլեկտրիկ կապույտ գույնի ամպերը տեսանելի են միայն այն ժամանակ, երբ Արևն իջնում է դեպի Երկրի հորիզոնն ու լուսավորում է դրանք»,-գրված է լուսանկարին կից:

Հայտնի է, որ ուշագրավ կադրը ֆիքսվել է Երկրի մակերևույթից ավելի քան 432կմ բարձրության վրա՝ Միջազգային տիեզերակայանից:

Նշվում է, որ սրանք Երկրի մթնոլորտում ամենաբարձր տեղակայված ամպերն են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները