Չինաստանն ԱՄՆ-ին «ցանցահենների կայսրություն» է անվանել

15:49   17 Փետրվար 2020    282

Չինաստանաի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը գտնում է, որ Միացյալ Նահանգները համացանցային խոշորագույն լրտես է դարձել ամբողջ աշխարհում:

Գեն Շուանի կարծիքով, ԱՄՆ-ը «ցանցահենների կայսրություն է», տեղեկացնում է Hayatsk.info-ն: Երկիրն ապացուցել է դա վերջին իրադարձություններից հետո, քանի որ ամերիկյան ցանցահենները մշտապես գաղտնալսում են այլ երկրներին:

«Նրանց գաղտնալսումներն արդեն հասել են սանձարձակության, անօրինականության եւ ամենաթողության մակարդակի»,-ասել է նա:

Պետք է նշել, որ դիվանագետը չի նշել որեւէ կոնկրետ դեպք, որը կապացուցի իր խոսքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները