Մեծ Բրիտանիան 1,6 մլրդ դոլար արժողությամբ գերհամակարգիչ կստեղծի եղանակի կանխատեսման համար

16:35   17 Փետրվար 2020    275

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի գերհամակարգիչ՝ 1,2 միլիարդ ֆունտ (1,6 միլիարդ դոլար) արժողությամբ, որը թույլ կտա բարձրացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի բիզնեսի գործերի, Էներգետիկայի եւ արդունաբերական ռազմավարության նախարարությունը:

«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք ավելի ստույգ եւ ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարեւոր Է կլիմայական փոփոխությունների շրջանում»,- մեկնաբանել Է Մեծ Բրիտանիայի Օդերեւութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փեննի Էնդերսբին: Սպասվում Է, որ գերհամակարգիչը պատրաստ կլինի 2022 թվականին: Մասնագետները հուսով են, որ այն կօգնի նվազեցնել վնասը, որը փոթորիկներն ու հեղեղումները հասցնում են կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքին:

Financial Times թերթի տեղեկատվության համաձայն՝ գերհամակարգչի ստեղծումը գլոբալ տաքացման դեմ պայքարի՝ Բրիտանիայի իշխանությունների պլանի բաղկացուցիչ մասն Է:

Մեծ Բրիտանիայում մասնագիտացված հզոր հաշվողական մեքենայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը հնչել Է երկրում մոլեգնած «Դեննիս» փոթորկի ֆոնին: Զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ դրա պատճառով զոհվել Է մեկ մարդ: Երկրում չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, մասնակիորեն դադարեցված Է երկաթուղային հաղորդակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները