Փորձագետը գնահատել Է Չինաստանի տնտեսության կորուստները կորոնավիրուսի պատճառով

19:20   17 Փետրվար 2020    335

Կորոնավիրուսի բռնկումն արդեն ազդել Է Չինաստանի տնտեսության վրա, աշխարհի երկրորդ տնտեսության կորուստները 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Տայխե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզյաժույը: Նրա խոսքով՝ մյուսներից ավելի շատ տուժել են հասարակական սննդի ոլորտը, զբոսաշրջությունը եւ մանրածախ վաճառքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կոպիտ հաշվարկներով՝ կարճաժամկետ հեռանկարում հիշատակված համաճարակի առաջին ալիքը Չինաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն Է գործել 2020 թվականի առաջին եռամսյակում, ինչի արդյունքում կորուստները կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար)»,-ասել Է զրուցակիցը:

Հաշվի առնելով, որ 2019 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել Է 99,08 տրիլիոն յուան (14,4 տրիլիոն դոլար), ապա առաջին եռամսյակում այդ կորուստներն արդեն մոտենում են ՀՆԱ-ի 1 տոկոսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փորձագետ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները