Բրիտանիայում ինքնասպան է եղել հայտնի իրապատում շոուի նախկին հաղորդավարուհին

20:04   17 Փետրվար 2020    339

Բրիտանական «Սիրո կղզի» ամենահայտնի իրապատում շոուի նախկին հաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքն ինքնասպան է եղել 40 տարեկան հասակում:

Նրա ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ նա ինքնասպան է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը նշում է, որ նախկինում նրան մեղադրում էին իր ընկերոջ՝ մոդել և թենիսիստ Լյուիս Բերթոնի վրա հարձակվելու մեջ: Ինքը Բերթոնը խնդրել էր իրեն տուժած չհամարել, իսկ ընկերուհու մահից հետո սոցցանցում հուզիչ գրառում է կատարել՝ ասելով, որ «սիրտը կոտրված է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները