Հնդկաստանի Գերագույն դատարանը կին սպաներին թույլատրել է զբաղեցնել հրամանատարական պաշտոններ

20:52   17 Փետրվար 2020    343

Հնդկաստանի Գերագույն դատարանը փետրվարի 17-ին վճիռ է կայացրել այն մասին, որ կին սպաներին կարող են թույլատրել հրամանատարական պաշտոններ զբաղեցնել և բանակում կարիերա անել տղամարդկանց հետ հավասար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գերագույն դատավորները որոշել են, որ դրա դեմ կառավքրության առարկությունները «խտրական են» և հիմնված կարծրատիպերի վրա։

Ավելի վաղ իշխանություններն ի պատասխան դատավորների հարցմանը հայտարարել էին, թե շարքային զիվորների և այլ ստորին աստիճանների կարգում հիմնականում ծառայում են տղամարդիկ առավելապես գյուղական վայրերից, որոնք ունեն ավանդական պատկերացումներ և «մտածելակերպով պատրաստ չեն կին սպաներին ընդունելու որպես հրամանատարների»: Բայց Հնդկաստանի բարձրագոււյն դատական ատյանը նշել է, որ այդ դեպքում «մտածելակերպը պետք է փոխվի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները