ԱՄՆ-ը փաստացի դարձել է աշխարհում ամենախոշոր լրտեսն ու «հաքերների կայսրությունը». Չինաստանի ԱԳՆ

21:05   17 Փետրվար 2020    333

ԱՄՆ-ին կարելի է անվանել համաշխարհային կիբեռտարածքում ամենախոշոր լրտեսն ու «հաքերների կայսրությունը»:

Նման կարծիք է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը երկուշաբթի օնլայն ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ամերիկյան եւ գերմանական հատուկ ծառայությունների մասշտաբային գործողությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հատուկ ծառայությունները գործել են շվեյցարական Crypto AG ընկերության քողարկման տակ:

«Փաստերը հերթական անգամ ցույց են տվել, որ ԱՄՆ-ն ամենախոշոր զավթիչ պետությունն է միջազգային կիբեռտարածքում եւ բառի բուն իմաստով հաքերների կայսրությունը: Նրանց գաղտնալսումը հասել է իրական սանձարձակության եւ անօրինականության»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները