Samsung-ի նորագույն Galaxy Z Flip սմարթֆոնը ճաքել է առաջին իսկ օգտագործումից հետո

21:16   17 Փետրվար 2020    331

Հարավկորեական Samsung ընկերության նորագույն Galaxy Z Flip սմարթֆոնը ձեռք բերած օգտատերը դժգոհել է գաջեթի որակից:

Նա լուսանկար է հրապարակել սոցցանցում՝ տեղեկացնելով, որ հեռախոսը կոտրվել է գնելու առաջին իսկ օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Մեծ Բրիտանիայի բնակիչը նշել է, որ ծալովի հեռախոսը ճաքել է առաջին անգամ այն բացելուց հետո: Գնորդը տեղեկացրել է, որ գաջեթը դուրս է բերել տուփից, հեռացրել է պաշտպանիչ ժապավենը և բացել այն: Հենց այդ պահին էլ ճաքի ձայն է լսել:

Օգտատերը նշել է, որ ճկուն էկրանի ծալքի մասում մեծ ճաք է առաջացել: Նրա խոսքով՝ ճաքելու համար կարող էր պատճառ հանդիսանալ ցածր ջերմաստիճանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները