Ճապոնիայում կարանտինի տակ գտնվող Diamond Princess զբոսանավի ուղևորներից ևս 99-ի մոտ կորոնավիրուս է

21:24   17 Փետրվար 2020    314

Ճապոնիայի Յոկոհամա ծովածոցում կայանված Diamond Princess զբոսաշրջային նավի ուղևորներից ևս 99-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Աղբյուրը հայտնում է, որ նավից մոտ 400 ամերիկացիների են տարհանել, որոնք ուղևորվել են տուն: Նշվում է, որ առնվազն 62-ը վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կանադան, Իտալիան և Հոնկոնգը նույնպես պատրաստվում են տարհանել իրենց քաղաքացիներին Diamond Princess զբոսանավից: 74 քաղաքացու տարհանում է իրականացնում նաև Մեծ Բրիտանիան:

Հիշեցնենք, որ 3700 ուղևոր ունեցող զբոսանավը ճապոնական ծովածոցում է գտնվում փետրվարի 5-ից: Մի քանի երկրներ այս ընթացքում մերժել են թույլատրել նավին մտնել իրենց նավահանգիստները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Չինաստանի բնակչության կեսը՝ շուրջ 780 մլն մարդ, գտնվում է ճանապարհորդելու սահմանափակումների տակ՝ պայմանավորված տրանսպորտային երթևեկության կրճատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները