Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը՝ Starlink արբանյակների հետ միասին

21:47   17 Փետրվար 2020    345

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տիեզերական կայանից արձակվել է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրը Starlink ինտերնետ-արբանյակների խմբի հետ միասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հրթիռակրի թռիչքը մեկնարկել է տեղի ժամանակով 10:05-ին (երևանյան 19:05) Կանավերալ հրվանդանի կայանից: Հրթիռը պետք է ուղեծիր հասցնի հերթական 60 Starlink արբանյակները, որոնք կոչված են Երկրի բնակիչներին ապահովելու ինտերնետ-կապով:

Սա արբանյակների արդեն հինգերորդ խումբն է, որը SpaceX-ը դուրս է բերում ուղեծիր՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 300-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները