Apple-ը կորոնավիրուսի պատճառով սահմանափակում է iPhone-ի համաշխարհային մատակարարման ծավալը

21:42   22 Փետրվար 2020    441

iPhone-ի համաշխարհային մատակարարումները ժամանակավորապես կսահմանափակվեն Չինաստանում Apple-ի մատակարար ձեռնարկությունների աշխատանքներում առաջացած բարդությունների պատճառով:

Այդ բարդություններն առաջացել են կորոնավիրուսի ստեղծած համընդհանուր ճգնաժամային իրավիճակի հետևանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է ընկերության փետրվարի 17-ի հաղորդագրության մեջ, գրում է BBC-ն:

Նշվում է, որ Չինաստանում պահանջարկի նվազման պատճառով Apple-ի եկամուտներն ընթացիկ եռամսյակում ավելի ցածր կլինեն նախկինում հայտարարված կանխատեսվող ցուցանիշներից:

«Չինաստանում մեր բոլոր խանութները, ինչպես նաև գործընկեր խանութներից շատերը փակվել են: Բացի այդ, բաց խանութներն աշխատում են կրճատված ժամերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հավաստիացրել է, որ Չինաստանում մանրածախ առևտրի կենտրոնները առաջին հնարավորության դեպքում կվերաբացվեն:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները