Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիա է անցկացվում. ուղիղ

12:23   18 Փետրվար 2020    273

Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի առաջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Բողոքի ակցիան իրականացվում է գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածության դեմ: Նրա թեկնածության հարցը խորհրդարանում պետք է քննարկվի, ինչպես նաև քվեարկության դրվի այսօր` փետրվարի 18-ին:

Բացի այդ, ինչպես նշում են ընդդիմությունում, նրանք բողոքում են նաև խորհրդարանի գործունեության զեկույցի դեմ, որը պետք է ներկայացվի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի կողմից:

Ակտիվիստները փորձում են «ամոթի միջանցքներ» ստեղծել խորհրդարանի մուտքի մոտ: Ակցիայի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները