Բանգկոկի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

16:15   18 Փետրվար 2020    283

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում գտնվող առևտրային կենտրոնի 4-րդ հարկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, ևս մեկը զոհվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով «Թխաի Ռատ» պարբերականին:

Կրակոցները հնչել են տեղի ժամանակով 15:15-ին:

Պարբերականը նշում է, որ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, սկսվել է հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բանգկոկ  


Վերնագիրի այլ պիտակները