Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում բանակցությունների երկրորդ փուլն են սկսել Իդլիբի շուրջ

16:32   18 Փետրվար 2020    471

Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները փետրվարի 18-ին Մոսկվայում ձեռնամուխ են եղել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ բանակցությունների երկրորդ փուլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով՝ բանակցություններն սկսվել են Մոսկվայի ժամանակով 10:00-ին եւ անցկացվում են մամուլի համար փակ ռեժիմով: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Փետրվարի 8-ին եւ 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ է անցկացվել ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ:

Ռուսական կողմը կոնսուլտացիաներ է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաեւ զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Գլխավորապես քննարկվել է իրադրությունն ապաէսկալացիայի իդլիբյան գոտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները