HSBC-ն 35 000 աշխատատեղ կկրճատի. հայտնի չէ՝ որ տարածաշրջաններն առավել կտուժեն որոշումից

17:40   18 Փետրվար 2020    345

Բրիտանական HSBC ֆինանսական կորպորացիան հայտարարել է, որ երեք տարվա ընթացքում 35 000 աշխատատեղ կկրճատի, քանի որ ընկերության տարեկան եկամուտը նվազել է 33 տոկոսով, հայտնում է The Guardian պարբերականը:

Ընկերությունը գործում է մոտ 64 երկրում, ուստի դեռևս տեղեկություններ չկան, թե կրճատումներից,որ տարածաշրջաններն առավելապես կտուժեն: Նշվում է, որ առավելապես հարվածի տակ է Մեծ Բրիտանիայում գտնվող մասնաճյուղը, որը մոտ 40 000 աշխատակից ունի:

Կորպորացիան ամբողջ աշխարհում մոտ 235 000 աշխատակից ունի և ծրագրվում է դրանց քանակը հասցնել 200 000-ի:

Բացի այդ, բանկն Ասիայում կորոնավիրուսի բռնկաման մասին զգուշացում է հրապարակել, ըստ որի՝ հնարավոր է, որ 2020 թվականին համաճարակը ազդեցությունն ունենա բանկի գործունեության վրա:

Կորոնավիուսի հետևանքով աշխատանքի խափանումներ են եղել հիմնականում Չինաստանում և մի շարք այլ երկրներում: Նշվում է, որ կորպորացիայի տնօրինությունն ուշիուշով հետևում է, թե ինչպես համաշխարհային տնտեսական իրավիճակը կզարգանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: HSBC  


Վերնագիրի այլ պիտակները