Հայտնի է, թե երբ կկարողանան կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող Diamond Princess-ի առողջ ուղևորները լքել նավը

18:41   18 Փետրվար 2020    335

Diamond Princess զբոսանավը դեռ կարանտինի մեջ է և գտնվում է Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում:

Ինչպես հաղորդում է Ren.tv-ն, հղում տալով Ճապոնիայի Առողջապահության նախարարությանը, փետրվարի 19-ից 21-ը զբոսանավի չվարակված ուղևորները կկարողանան ազատորեն լքել նավը: Նրանց թվում նաև ՌԴ քաղաքացիներ կան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի Յոկոհամա ծովածոցում կայանված Diamond Princess զբոսաշրջային նավի ուղևորներից ևս 99-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է CNN-ը, նրանց թվում է մեկ ռուս կին, որին շուտով կտեղափոխեն հիվանդանոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հայտնում է, որ նավից մոտ 400 ամերիկացիների են տարհանել, որոնք ուղևորվել են տուն: Նշվում է, որ առնվազն 62-ը վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով: Կանադան, Իտալիան և Հոնկոնգը նույնպես պատրաստվում են տարհանել իրենց քաղաքացիներին Diamond Princess զբոսանավից: 74 քաղաքացու տարհանում է իրականացնում նաև Մեծ Բրիտանիան:

Հիշեցնենք, որ 3700 ուղևոր ունեցող զբոսանավը ճապոնական ծովածոցում է գտնվում փետրվարի 5-ից: Մի քանի երկրներ այս ընթացքում մերժել են թույլատրել նավին մտնել իրենց նավահանգիստները: Հեռուստաալիքի տվյալներով՝ Չինաստանի բնակչության կեսը՝ շուրջ 780 մլն մարդ, գտնվում է ճանապարհորդելու սահմանափակումների տակ՝ պայմանավորված տրանսպորտային երթևեկության կրճատմամբ:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում արդեն գերազանցել է 71 հազարը, մահացածների թիվը հասել է 1775-ի, որոնցից 5-ը Չինաստանի սահմաններից դուրս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Diamond-Princess  


Վերնագիրի այլ պիտակները