Ջեյմս Բոնդի մասին նոր «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան Չինաստանում չեղարկվել է

20:11   18 Փետրվար 2020    343

Չինաստանում չեղարկել են 007 գործակալի մասին 25-րդ ֆիլմի` «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի պրեմիերան, ինչպես նաև երկրում պրոմո-արշավը:

Այս մասին հաղորդել է Deadline պարբերականը: Ծրագրվում էր, որ ֆիլմի ցուցադրությանը Չինաստանի մայրաքաղաք Պեկին կմեկնի Դենիել Քրեյգը, որի համար սա Ջեյմս Բոնդի թվով 5-րդ և վերջին մարմնավորումն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պրեմիերայի չեղարկումը ֆիլմի պրոդյուսերները բացատրել են Չինաստանի տարածքում կարանտինով և «համաճարակի տարածման շուրջ առկա անորոշությամբ»:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սպառնալիքը «պայթեցրեց» Չինաստանի ժամանցային ինդուստրիան: Երկրի կինոթատրոնների խոշորագույն ցանցերի ղեկավարներն իրենց սրահներն անորոշ ժամանակով փակել են:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Մեծ Բրիտանիայում ապրիլի 2-ին: Ռուսաստանում ֆիլմը վարձույթի դուրս կգա ապրիլի 9-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները