Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում

22:02   18 Փետրվար 2020    311

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում:

Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

25 տարվա ամուսիններն ապահարզանի մասին հայտարարել են 2018 թվականին: Ուիլերը Ջոնսոնի երկրորդ կինն է, զույգն ունի չորս երեխա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ապրում է իր 31-ամյա ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի է, որ 55-ամյա Ջոնսոնի և Սայմոնդսի հարաբերությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի, այդ սիրավեպը դարձել է կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության պատճառը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները