Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար

22:44   18 Փետրվար 2020    297

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկումը, որը սկսվել է Չինաստանում, «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար:

Նրա խոսքով` «ռիսկերը հսկայական են, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան ամբողջ աշխարհում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Գուտերեշը նշել է, որ իրեն ամենաշատն անհանգստացնում է վիրուսի տարածումը «առողջապահության ոլորտում ավելի քիչ ներուժ» ունեցող շրջաններում, հատկապես` աֆրիկյան որոշ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է, թե ինչպես օգնել դիմայակել իրադարձությունների նման զարգացմանը, հավելել է նա:

Ավելի վաղ Եգիպտոսը հայտնել էր այս վիրուսով վարակման առաջին դեպքի մասին, ինչը մտահոգություն է առաջացրել աֆրիկյան մայրցամաքում հիվանդության տարածման կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները