Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ միասին աշխատում է Իդլիբի խնդրի կարգավորման շուրջ

09:36   19 Փետրվար 2020    379

ԱՄՆ-ն և Թուրքիան սերտորեն համագործակցում են սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար:

Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Կարևոր հեռախոսային բանակցություններ եմ ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Իդլիբի հարցի շուրջ: Մենք աշխատում ենք իրավիճակը կարգավորելու վերաբերյալ: Տեսնենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ Վաշինգտոնն ու Անկարան սերտ կապի մեջ են և հարցի լուծման տարբերակներ են փնտրում: Թրամփի կարծիքով` Էրդողանը չի ցանկանում հազարավոր մահեր տեսնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները