Ռուսաստանը կոպտորեն խախտում է Մինսկի պայմանագիրը. Էստոնիայի ԱԳՆ

09:50   19 Փետրվար 2020    347

Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Ռեինսալուն Twitter- ում հայտարարություն է տարածել Դոնբասում իրավիճակի սրման վերաբերյալ:

Նա գրել է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է Մինսկի պայմանագիրը:

«Մենք խստորեն դատապարտում ենք։ Էստոնիան այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հերթական անգամ մտադիր է բարձրացնել Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրի և Փարիզում նրա խոստման հարցը», – գրել է Էստոնիայի արտգործնախարարը:

Ուկրաինայի արևելյան շրջանններում այսօր առավոտյան կրակոցներ են հնչել: Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ մեկ ուկրաինացի զինծառայող սպանվել է, ևս հինգը վիրավորվել են զինված խմբավորումների հարձակման փորձի հետևանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները