Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1921-ի

10:04   19 Փետրվար 2020    268

Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1921-ի:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ առողջացել է 9128 մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 61,6 հազարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով:

Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները