Նավթի համաշխարհային գներն աճում են

10:13   19 Փետրվար 2020    540

Չորեքշաբթի` փետրվարի 19-ին, սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների աճով:

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 1,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,62 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները` ապրիլյան մատակարարումներով, աճել են 1,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,37 դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթի  


Վերնագիրի այլ պիտակները