«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Եվրախորհրդարանի բանաձևերին համապատասխան». Մամեդյարով

19:40   18 Փետրվար 2020    306

Փետրվարի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության Գերմանիայից պատգամավոր, Դևիդ ՄաքԱլիսթերի և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, Եվրոպական ժողովրդական կուսակցության Խորվաթիայից պատգամավոր Ժելյանա Զովկոյի հետ:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունում, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել՝ ԵՄ-Ադրբեջան առկա փոխշահավետ համագործակցության վերաբերյալ, այդ թվում նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների կապակցությամբ, որը իրավական հիմք կստեղծի երկկողմ հարաբերությունների համար: Դրա հետ կապված՝ շոշափվել է առևտրի ոլորտում բանակցային գործընթացի ներկա վիճակը և ԵՄ առևտրի հարցով հանձնակատարի հետ հանդիպումը:



Նախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակի, այդ թվում՝ Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ անցկացվող բաց քննարկումների մասին:

Նա ընդգծել է` միջազգային կազմակերպությունների, այդ թվում Եվրախորհրդարանի և միջազգային կազմակերպությունների բանաձևերի և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ապահովման պահանջներին համապատասխան հակամարտության կարգավորման կարևորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մամեդյարով  


Վերնագիրի այլ պիտակները