Ադրբեջանը կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին

09:00   19 Փետրվար 2020    497

ԵԱՀԿ ԽՎ-ում Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատվիրակության փոխղեկավար Թահիր Միրgիշիլին փետրվարի 19-22-ը՝ կառույցի ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար այցով գտնվելու է Վիեննայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նիստի շրջանակներում կլսվեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի զեկույցները, և հանձնաժողովների նիստերում կարծիքների փոխանակություն տեղի կունենա այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «ԵԱՀԿ գործիքները և մեխանիզմները՝ ձգձգվող հակամարտությունները լուծելու համար», «Կլիմայական փոփոխությունների ազդեցությունը անվտանգության վրա և խորհրդարանականների դերը այս ոլորտում», «ԵԱՀԿ տարածաշրջանում պայքար հակասեմիտիզմի, խտրականության և անհանդուրժողականությա դեմ» և այլն:

Պատգամավոր Թահիր Միրքիշիլին նույնպես ելույթ կունենա նիստերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները