Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է երկու հազարը

10:35   19 Փետրվար 2020    256

Չինաստանում փետրվարի 19-ի տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 74 հազար 185, մահացու ելք Է արձանագրվել 2004 դեպքում, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն:

Անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել Է 1749-ով, մահացու դեպքերինը՝ 136-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 132 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 57,8 հազար մարդ, ավելի քան 11,9 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:

Միեւնույն ժամանակ, ավելի քան 14,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:

Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում գրանցված Է հիվանդության 94 դեպք. Հոնկոնգում՝ 62 (մահացու ելքի մեկ եւ առողջացածների չորս դեպքով), Տայվանում՝ 22 (մահվան մեկ դեպք, երկուսն առողջացել են):

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները