Երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել Ավստրալիայի հարավում

10:43   19 Փետրվար 2020    330

Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս:

Վթարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է 9News պորտալը:

Պորտալի տվյալներով՝ ինքնաթիռները վարժական թռիչքների ընթացքում բախվել են Մանգալորից ոչ հեռու, որը գտնվում Է Մելբուռնից 120 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Պատահարի մասին ազդանշանից հետո տեղական ժամանակով 11:30-ին աղետի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ եւ բժիշկներ, սակայն անձնակազմերի անդամներին փրկել չի հաջողվել:

Վիկտորիայի նահանգի ոստիկանությունում նշել են, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրում վթարի պահին եղել Է երկուական մարդ: Նրանք զոհվել են տեղում, եւ նրանց ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները