Թրամփը խոսել է Twitter-ի իր էջի կարևորության ու վնասակարության մասին

10:54   19 Փետրվար 2020    272

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ին տված հարցազրույցում բացահայտել է սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Twitter-ի կարևորությունը:

Թրամփն ասել է, որ իր համար սոցիալական ցանցը շատ կարևոր է, քանի որ դրա օգնությամբ նա կարողանում է արտահայտվել․ «Ես այդ ձայնը չունեմ մամուլում, լրատվամիջոցներում»,-բացատրել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, նա խոստովանել է, որ իր Twitter-ը բարդացնում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարի և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի աշխատանքը: Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ լիովին վստահում է Բարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները