Չորս զոհ, 43 վիրավոր. Կորեայում տեղի ունեցած խոշոր վթարը ֆիքսել է տեսախցիկը

11:02   19 Փետրվար 2020    309

Համացանցում հայտնվել է հսկող տեսախցիկի տեսանյութը, որում երևում է զանգվածային վթարը, որը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Հարավային Կորեայի արագընթաց մայրուղու վրա:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ զրահապատ մեքենաներ տեղափոխող կցորդը մերկասառույցի պատճառով կանգ է առել թունելի մեջ: Մի քանի վայրկյան անց դրա մոտ վթար է տեղի ունեցել, և մեծ խցանում է առաջացել:

Աստիճանաբար, ավելի ու ավելի շատ մեքենաներ են բախվել վթարված տրանսպորտային միջոցին: Միայն որոշ վարորդների է հաջողվել անվտանգ հեռանալ վտանգավոր վայրից:

Իրավիճակը կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ մի քանի բեռնատարներ են հայտնվել այդ վայրում, նրանց թվում նաև՝ մոտ 18 տոննա ազոտաթթու տեղափոխող բեռնատար, որի թունավոր գոլորշիները լցվել են երթուղու ստորգետնյա հատվածը:

Դրանից հետո թունելում ուժեղ հրդեհ է բռնկվել. ժամանած հրշեջները մեծ դժվարությամբ են մարել կրակը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ բախվել է երեք տասնյակ մեքենա, չորս մարդ մահացել է, ևս 43-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ:

Ներկայումս իրավապահներին չի հաջողվել պարզել, թե ովքեր են դեպքի հետևանքով տուժածները, քանի որ հրդեհից նրանց մարմինները վնասվել են:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները