BBC-ի համար դժվար ժամանակներ են՝ վարչապետ Ջոնսոնի հետ լարված հարաբերությունների պատճառով

11:08   19 Փետրվար 2020    300

BBC հեռուստաընկերության համար դժվար ժամանակներ են երկրի իշխանությունների՝ մասնավորապես վարչապետ Ջոնսոնի հետ լարված հարաբերությունների պատճառով:

Ըստ լրատվամիջոցի՝ իշխանությունները ձգտում են խաղի կանոններ թելադրել, լրագրողներից խուսափում են և բարձրացնում են ընկերության ֆինանսավորման սխեման փոխելու հարցերը: Ամեն ինչ սկսվել էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Ջոնսոնը կասկածի տակ դրեց BBC-ին լիցենզիոն վճարներ տալու անհրաժեշտությունը:

Ընդհանրապես BBC-ի ֆինանսավորման ու աշխատանքային սկզբունքների համակարգը հաստատված է թագավորման խարտիայով, և այն կարող է փոփոխություններ կրել միայն 10 տարին մեկ: Այդ ժամկետը լրանում է 2027 -ին, սակայն կառավարությունը ցանկանում է փոփոխություն իրականացնել հիմա:

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները