Բաքվում պետք է կիրառվեն գերժամանակակից տեխնոլոգիաներ. Նախագահ

17:00   18 Փետրվար 2020    349

Բաքվում պետք է կիրառվեն գերժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում հիմնական պայմաններից մեկը հանդիսանում է՝ տրանսպորտային միջոցների համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանելը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մասնավորապես ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի տրանսպորտային գործակալության վարչության նախագահ Վյուսալ Քերիմլիին ընդունելու ժամանակ։

«Բաքվի տրանսպորտային գործակալությունը անցած տարին ավարտել է լավ արդյունքներով, ես անձամբ ծանոթացել եմ կատարված աշխատանքների մի մասին։ Համարում եմ, որ անցյալ տարին գործակալության համար եղել է հաջող։ Սակայն մենք չենք կարող բավարարվել ձեռք բերված հաջողություններով, դեռ շատ բան կա անելու։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր քաղաք են ներկրվել հարյուրավոր նոր ավտոբուսներ։

Դրանք բոլորը արտադրվել են աշխարհի առաջատար ընկերությունների կողմից։ Սա մեր գիտակցական ընտրություն է, որովհետև Բաքվում պետք է կիրառվեն գերժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում հիմնական պայմաններից մեկը հանդիսանում է՝ տրանսպորտային միջոցների համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանելը։ Պետք է ասել նաև, որ հինգ տարի առաջ Բաքու ներկրված արտասահմանյան արտադրության առաջին ավտոբուսները դեռ արտադրող երկրներում շրջանառության մեջ չէին դրվել։ Այսինքն մատակարարվում են գերժամանակակից ավտոբուսներ։ Իհարկե, սա քաղաքային տրանսպորտի զգալի բարելավվմանն ուղղված շատ կարևոր քայլ է։ Իմ կարգադրությամբ պետական բյուջեից ամեն տարի հատկացվում են բավականին խոշոր միջոցներ, և ամեն տարի Բաքվի տրանսպորտային գործակալության գծով երկիր է բերվում միջինը երեք հարյուր ավտոբուս։ Այսպիսով մենք աստիճանաբար արդիականացնում ենք ավտոբուսային պարկը։ Միևնույն ժամանակ մասնավոր ընկերություններին խորհուրդ եմ տալիս նույնպես կրկին անգամ հետևել իրենց ավտոբուսային պարկին։ Տեսնում եմ, որ որոշ ընկերություններ այդ ուղղությամբ ձեռնարկում են կարևոր քայլեր»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ երկիր ավտոբուսների ներկրումը անշուշտ հանդիսանում է մեր աշխատանքի մի մասը։

«Ողջ ճանապարհատրանսպորտային ենթակառույցը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին, և այդ ուղղությամբ ձեռնարկվում են կոմպլեքսային միջոցներ։ Ադրբեջանը ճանապարհային ենթակառուցում աշխարհում գրավում է 27-րդ տեղը։ Դա իր արտացոլումն է գտել Դավոսի համաժողովի զեկույցում։ Քաղաքային տրանսպորտի հետ կապված ձեռնարկվում են այլ միջոցներ ևս։ Անշուշտ, քաղաքային տրանսպորտի կատարելագործումը կարևոր հարց է հանդիսանում ցանկացած խոշոր քաղաքի համար։ Ուրախ եմ, որ վերջին տարիներին Բաքու քաղաքում կատարված աշխատանքը կրում է կոմպլեքսային բնույթ և ընդգրկում է տրանսպորտի հետ կապված բոլոր ոլորտները»,- ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով, շատ լավ է, որ ներկա ժամանակ կոորդինացված աշխատանք է անցկացվում տրանսպորտային բոլոր ձևերի միջև։

«Կարծում եմ, որ հերթական փուլում տաքսիների, մետրոյի և ավտոբուսների ծառայությունները պետք է սերտ կապի մեջ լինեն միմյանց հետ։ Գլխավոր խնդիրը՝ խցանումները նվազեցնելն է։ Իհարկե, դրա համար մենք չենք կարող սահմանափակվել միայն նոր ճանապարհների, նոր հանգույցների կառուցմամբ։ Սակայն, եթե վերջին 10-15 տարիների ընթացքում Բաքվում չիրականացվեին ճանապարհային խոշոր նախագծերը, ապա այսօր քաղաքային տրանսպորտը խցանումների պատճառով չէր կարողանա տեղից շարժվել։ Սա ճշմարտություն է։ Ուղղակի պետք է վերադառնալ 10 տարվա վաղեմության պատկերին, որպեսզի յուրաքանչյուրը տեսնի և իմանա դա։ Մեր հիմնական տրանսպորտային ճանապարհները, կարելի է ասել լիովին կաթվածահարվել էին։ Քաղաքը օդանավակայանի հետ կապող հիմնական ճանապարհը՝ չնայած համարվում էր քառաշերտ, ըստ էության երկշերտ ճանապարհ էր, այդ ճանապարհի երկայնքով կային մի քանի շրջադարձեր։ Այսօր ոչ մի շրջադարձ չկա, այսինքն առկա են՝ օդանավակայանից քաղաք հարմար երթևեկության բոլոր հնարավորությունները։ Եվ ոչ միայն դա։ Մեծ նշանակություն ունի նաև դեպի օդանավակայան մյուս ավտոմոբիլային ճանապարհի անցկացումը։

Զըղ ավանի ուղղությամբ դեպի օդանավակայան ընդհանրապես ճանապարհ չկար։ Այն ժամանակ, մենք նախաձեռնեցինք և իրականացրեցինք դա, ինչը շատ հարցեր է լուծել։ Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Բաքվում կատարված աշխատանքը, կառուցված կամուրջները, ճնապարհային հանգույցները՝ իրենց հավասարը չունեն»,- ասել է պետության ղեկավարը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները