Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը կգլխավորի Վախթանգ Գոմելաուրին

11:49   19 Փետրվար 2020    279

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ղեկավարելու Է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 19-ին հայտարարել Է կառավարության նիստում:

«Դուք գիտեք, որ Անվտանգության խորհուրդը շատ կարեւոր մարմին Է, հատկապես այսօր, այն պետք Է աշխատի ու գործի արդյունավետորեն: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ մենք ձեզ ներկայացնում ենք Անվտանգության խորհրդի նոր քարտուղարին:

Նա ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Է: Ես շնորհավորում եմ պարոն Վախթանգին այդ կարեւոր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, իհարկե, համատեղությամբ:

Դա նշանակում Է, որ նրա գործառույթները կուժեղացվեն ու կրկնապատկվեն»,-հայտարարել Է Գախարիան: Մինչեւ վերջին ժամանակներս Անվտանգության խորհուրդը գլխավորում Էր Լեւան Իզորիան: Նա նշանակվել Է Գերմանիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները